Ընդհանուր Դրույթներ

1. Ներածություն

Magaghat.ai-ի հիմնական խնդիրն է ստեղծել, զարգացնել և հասանելի դարձնել մաթեմատիկայի և արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ, որոնք կնպաստեն դասական հայերենի (Գրաբար) ուսումնասիրմանը:

Սույն դրույթների սահմաններում ամենուրեք ֆիզիկական անձը, ով Ծառայությունից օգտվելու ընթացքում մուտք է գործում համակարգ կամ տարբեր նպատակներով օգտվում է ծառայությունից, հանդիսանում է Օգտագործող («Օգտագործող», «Դուք» և այլ երկրորդ դեմքի դերանուններ, ինչպիսիք են «Ձեզ» և այլն): Այն Օգտագործողները, որոնք մուտք են գործել magaghat.ai-ում գրանցված իրենց հաշիվներ, տվյալ գրառման շրջանակներում կհիշատակվեն որպես Անդամ (Օգտատեր), իսկ այն Օգտագործողները, ովքեր զննում են կայքի պարունակությունը առանց մուտք գործելու իրենց հաշիվներ, կհիշատակվեն որպես Այցելու:

Սույն դրույթների նպատակն է պարզաբանել magaghat.ai-ի («Magaghat», «մենք») դերը որպես Ծառայություն մատուցող և այն ճանապարհները, որոնցով հնարավոր է օգտվել Ծառայությունից:

1. Անձնական տվյալներ

Ծառայության պատշաճ աշխատանքի համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում Ձեզանից որոշակի տվյալներ ստանալ, կամ խնդրել Ձեզ դրանք տրամադրել կամ որոշ դեպքերում անհրաժեշտ տվյալները հավաքել: Այդ պատճառով խնդրում ենք կարդալ մեր Գաղնտիության քաղաքականությունը, որտեղ ներկայացվում է, թե ինչ տվյալներ ենք հավաքագրում Ձեզանից, ինչպես ենք դա իրագործում և ինչպես ենք օգտագործում այդ տվյալները՝ Ծառայությունը Ձեզ մատուցելու համար:

2. Magaghat.ai-ում պահապանվող նյութեր

Օգտագործողը համաձայն է հետևյալի հետ.

Ես չեմ օգտագործի այլ անձանց նյութերը շահույթ հետապնդող նպատակներով կամ այլ՝ ոչ ընդունելի ձևով:

Յուրաքանչյուր Օգտագործող միակ պատասխանատուն է այն տվյալների, որոնք Նա ներմուծում է համակարգ: Այդ պատճառով խնդրում ենք գործել շրջահայացորեն և պատասխանատվությամբ, երբ մուտքագրում եք ցանկացած տվյալ magaghat.ai-ում: Մասնավորապես, magaghat.ai-ում նյութեր ստեղծելիս Դուք պետք է զերծ մնաք ստորև նկարագրված որոշակի գործողություններից (տե՛ս Բաժին 3): Մենք իրավունք ունենք հեռացնելու Ձեր ստեղծած նյութերը կամ նույնիսկ կասեցնելու Ձեր հաշիվը, եթե հայտնաբերվեն սույն դրույթների Ձեր կողմից արված խախտումներ:

Մենք իրավասու ենք փոփոխելու ցանկացած տվյալ, որոնք Դուք մուտքագրում եք magaghat.ai՝ տվյալների պիտակավորման գործընթացում:

3. Անհամապատասխան գործողություններ

Ծառայությունից օգտվելիս խնդրում եք գործել խելամտության սահմաններում, երբ մուտքագրում եք որևէ տվյալ magaghat.ai-ում: Ոչ համապատասխան գործողություններ հայտնաբերելիս մենք իրավասու ենք հեռացնելու այն տվյալները, որտեղ արտացոլված են անհամապատասխան գործողությունների արդյունքները կամ կասեցնել Օգտագործողի՝ Ծառայությունից օգտվելու հնարավորությունները կամ կիրառել ստեղծված իրավիճակին համապատասխան այլ միջոցներ: Մասնավորապես, Ծառայությունից օգտվելու ընթացքում կիրառվող գործողությունները, որոնք միշտ համարվելու են ոչ համապատասխան, ներառված են ստորև բերվող ցանկում, որը ոչ անհրաժեշտաբար սպառիչ է.

  • Միտումնավոր կերպով անել կեղծ, խաբուսիկ, զրպարտիչ կամ ապակողմնորոշող պնդումներ:

  • Մեկնաբանել այլ Օգտագործողի անձնական տվյալները կամ վերարտադրել դրանք այլ միջավայրում:

  • Հրապարակել տվյալներ, ինչը Դուք իրավասու չեք անելու:

  • Հրապարակել ահաբեկող, անբարոյական կամ այլ տեսակի վրդովեցուցիչ տվյալներ:

  • Հրապարակել տվյալներ, որոնք խախտում են օրենք կամ կարգավորումներ, որոնք ապօրինի են, որոնք պարունակում են գաղտնիք կամ կոնֆիդենցիալ են, պատկանում են այլոց կամ խախտում են այլ անձանց մտավոր սեփականության իրավունքը:

  • Այլ անձանց աշխատանքը կամ նյութերը ներկայացնել որպես Ձերը:

  • Առևտրայնացնել ցանկացած կիրառություն կամ ծրագրակազմ, որը պատկանում է magaghat.ai-ին:

  • Տեղադրել նյութեր, որոնց առաջնային նպատակն է Օգտագործողներին magaghat.ai-ի տիրույթից դուրս գտնվող նյութերին ուղղորդելը:

  • Magaghat.ai-ի Ձեր հաշիվը փոխանցել այլ կողմի, օգտվել անձնական հաշվից կեղծ անուն և ազգանունով կամ անձնավորել այլոց:

  • Միտումնավոր կերպով միջամտել կամ խափանել magaghat.ai-ի կողմից տրամադրվող Ծառայությունները:

  • Տարածել և գովազդել առևտրային նյութ, աշխատատեղ կամ բիզնես առաջարկ:

  • Միտումնավոր վարակել այլոց համակարգիչները համակարգչային վիրուսներով կամ որդերով կամ այլ չարամիտ ծրագրակազմով:

  • Օգտագործել կամ կիրառել ցանկացած ավտոմատ սկզբունքով աշխատող գործիք (օրինակ, հետևյալ տեսակի ծրագրակազմեր՝ ռոբոտներ, սողացողներ, սարդեր) մուտք գործելու magaghat.ai կամ դրա որևէ ենթաէջ ցանկացած նպատակով:

4. Գաղտնաբառ

Դուք պատասխանատու եք պաշտպանելու Ձեր սեփական գաղտնաբառը և երբեք չպետք է այն փոխանցեք այլ կողմի: Եթե Դուք նկատեք արտասովոր ակտիվություն՝ կապված Ձեր հաշվի հետ, կամ կասկածեք, որ Ձեր հաշիվը խափանվել է որևէ կերպ, խնդրում ենք փոխել Ձեր գաղտնաբառը և անմիջապես կապվել մեզ հետ support@magaghat.ai հասցեով:

Magaghat.ai-ը երբեք չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր գաղտնաբառը, լինի դա էլ. փոստով թե այլ հաղորդակցման միջոցով:

5. Magaghat.ai կայքում ստեղծված նյութերի արտոնագրումը (License)

Magaghat.ai-ի Օգտագործողները, ովքեր ստեղծում են տվյալներ (օրինակ տվյալների պիտակավորման ընթացքում) արտոնում են magaghat.ai-ին ոչ բացառիկ իրավունք տարածելու և օգտագործելու վերոնշյալ տվյալները և դրանց առնչվող մտավոր սեփականություն հանդիսացող ցանկացած տվյալ՝ պայմանով, որ վերջին դեպքում կտրվի համապատասխան տեղեկանք:

Կայքում հրատարակվող հրավիրված հոդվածների համար, հեղինակները արտոնում են magaghat.ai-ին բացառիկ իրավունք տվյալ հոդվածի տարածելու համար: Նշված տեսակի հոդվածների ցանկացած օգտագործում պետք է ուղեկցվի պատշաճ հղումով դեպի սկզբնաղբյուր՝ տեղակայված magaghat.ai-ում:

Ես արտոնում եմ magaghat.ai-ին տարածել և օգտագործել իմ ներդրումները:

Ես տրամադրում եմ magaghat.ai-ին ոչ բացառիկ արտոնություն օգտագործելու նյութերը, որոնք ես ստեղծել եմ magaghat.ai-ում, մասնավորապես բոլոր կիրառելի դեպքերում դրանք հասանելի դարձնելու որոնողական համակարգերի համար:

6. Մտավոր սեփականություն

Օգտագործողի մտավոր սեփականությունը: Օգտագործողները տնօրինում են իրենց մտավոր սեփականությունը. magaghat.ai-ի ծառայություններից օգտվելիս մտավոր սեփականության փոխանցում տեղի չի ունենում: Այնուամենայնիվ, Բաժին 5-ը վերաբերվում է ցանկացած մտավոր սեփականության:

Եթե Օգտագործողը օգտագործում է այլոց մտավոր սեփականությունը, ապա սկզբնաղբյուրին հղելը պարտադիր է:

Պարզաբանում: Magaghat.ai-ի օգտագործողների մտավոր սեփականությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի առևտրային նպատակներով կամ անհամապատասխան ձևերով:

Magaghat.ai-ի մտավոր սեփականությունը: Ծրագրակազմը, որի հիման վրա գործում է Ծառայությունը, կայքի ձևավորումը, պատկերանշանը և այլ գրաֆիկական տարրեր, կայքում տեղ գտած տեքստերը և տվյալների շտեմարանը պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

7. Ձեր հաշվի փակումը

Եթե Դուք ստեղծել եք հաշիվ magaghat.ai-ում, այն կարող եք հետագայում փակել: Այնուամենայնիվ, Ձեր ստեղծած ոչ բոլոր տվյալները հնարավոր կլինի հեռացնել Ձեր հաշվի հետ մեկտեղ: Չնայած սրան, որտեղ դա հնարավոր է, մենք կկիրառենք անանունության մեխանիզմներ՝ magaghat.ai-ի էջերում փոխարինելով Ձեր անունը և մուտքանունը արհեստականորեն ստեղծված անանուն գրառմամբ և վերացնելով բոլոր հղումները դեպի Ձեր հաշիվ:

8. Սույն դրույթների փոփոխությունները

Մենք իրավասու ենք փոփոխելու սույն դրույթները ցանկացած պահի: Յուրաքանչյուր փոփոխություն կտեղադրվի magaghat.ai կայքում, և Ձեզ խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ստուգել կայքը՝ սույն գրության վերջին օրինակի համար: Շարունակելով օգտվել Ծառայությունից Դուք համաձայնվում եք սույն դրույթների հետ: Փոփոխության դեպքում, եթե Դուք որևէ պատճառով համաձայն չլինեք առաջարկվող տարբերակի հետ և ցանկանաք փակել Ձեր հաշիվը, դա կարող եք անել magaghat.ai կայքի օգտագործողների կարգավորում բաժնից: Քանի որ Ծառայությունը և տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են Ծառայությունը ստեղծելիս չեն գտնվում ստատիկ վիճակում, կան մի քանի պատճառներ, որոնք կարող են ստեղծել անհրաժեշտություն փոփոխելու նշված դրույթները: Ստորև բերվող ցանկը ոչ անհրաժեշտաբար սպառիչ է.

  • Եթե փոփոխությունն անհրաժեշտ է՝ բարելավելու մեր Օգտագործողների փորձը՝ Ծառայությունից օգտվելու ընթացքում:

  • Եթե փոփոխությունը զուտ տեխնիկական բնույթի է կամ, կապված կայքի գործողությունների հետ, որոնք չեն առաջացնում որևէ շոշափելի ազդեցություն Օգտագործողների համար:

  • Եթե մենք պարտավորված ենք անել փոփոխություն օրենքի ուժով:

  • Եթե մենք ներմուծում ենք նոր գործառույթ կամ փոփոխում եղածը:

Թարմացման ամսաթիվ` 21 Դեկ 2019